Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրա համար վճարել 32 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը ռեկորդային կլինի Անգլիայում` պաշտպանի դիրքում խաղացողի համար: