Հեղիանակավոր և ազդեցիկ «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով վերջերս էր Իսպանիայից Մոսկվա արտաքսվել, մտադիր է անցկացնել քրեական հեղինակությունների վերջին 10-15 տարիների ամենամեծ «սխոդկան»: Առաջնահերթություններն արդեն իսկ ընտրված են «գողի» կողմից: Փաստացի Շաքրո Մոլոդոյը դարձել է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի (սպանված 2013 թվականին) կլանի պարագլուխ, իսկ վերջինիս զարմիկը՝ Դմիտրի Չանտուրյան՝ նրա «աջ ձեռքը»:
Այն բանից հետո, երբ սույն թվականի հոկտեմբերի 29-ին Շաքրո Մոլոդոյը Իսպանիայից Ռուսաստան ժամանեց, ժամանակի մեծ մասն անց է կացնում իր քոթեջում,որը գտնվում է Մերձմոսկվայում:
Գելա Կարդավա
Ամեն օր «գողին» են զանգահարում «օրենքով գողեր»՝ ցանկություն հայտնելով հանդիպել նրա հետ, սակայն գրեթե բոլորին Շաքրոն մերժում է՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ նոր է գործերին ծանոթանում: Իսկ «գող» Գելա Կարդավան արդեն մի քանի անգամ է զանգահարել Կալաշովին: Ասլան Ուսոյանի սպանությունից հետո Գելան փորձում էր նրա կլանի «գլխին կանգնել», սակայն որոշ ժամանակ անց արտաքսվում է Ռուսաստանից, ավելի ուշ էլ խայտառակ ձևով ընկնում բոլոր «օրենքով գողերի» աչքից: Այժմ նա ելքեր է փնտրում՝ վերականգնելու իր երբեմնի դիրքերը քրեական աշխարհում:
Mzk1 իրավական լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ Շաքրո Մոլոդոյը բացառություն է արել միայն սլավոնական քրեական կլանի երկու ամենաերևացող առաջնորդների՝ Ալեքսեյ Պետրովի (Պետրիկ) և Վլադիմիր Տյուրինի (Տյուրիկ) համար: Նրանց հետ Շաքրոն հանդիպել և երկար զրույց է ունեցել: Հայտնի է, որ կապված Ռուսաստանի քրեական միջավայրում տիրող իրավիճակի հետ, Կալաշովն ու Պետրիկը քննարկել են իրենց ընդհանուր ընկերոջ՝ «օրենքով գող» Գադրա Կոգուաշվիլիի ճակատագիրը, ով այս պահին պատիժ է կրում մեծաքանակ թմրանյութ իրացնելու մեղադրանքով: Երկու «գողերն» էլ եկել են այն եզրահանգման, որ Բադրին իրենց շատ է անհրաժեշտ ազատության մեջ, և հարկավոր է ներդնել առավելագույն ջանքեր նրա վերադարձի ուղղությամբ:
Շաքրոյի մշտական այցելուներից են նաև «օրենքով գողեր» Յուրի Պիչուգինը (Պիչուգա) և Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես): Նրանց հետ Կալաշովը նույնիսկ այցելել է իր սպանված ընկերների՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) և Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) գերեզմաններին: Հարկ է նշել, որ հենց Պիչուգան, Վոսկրեսը և Ուսոյանի զարմիկ Դմիտրի Չանտուրյան (Միռոն) են այս պահին հավակնում Դեդ Հասանի կլանի առաջնորդների պաշտոնին:
Վասյա Վոսկրես
Դմիտրի Չանտուրյան (ինչպես և Շաքրոն քուրդ-եզդի է) գրեթե չի հեռանում Կալաշովից, և արդեն վերջինիս սրտով հանդիպումներ է անցկացնում հեղինակավոր «օրենքով գողերի» և բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ:
Սրա հետ մեկտեղ՝ Միռոնը հայտնել է, թե Ասլան Ուսոյանի սպանությունից հետո Կալաշովը շնորհավորնքներ է հղել Չանտուրյային իսպանական գաղութից, որպեսզի նա մինչ Շաքրոյի ազատումը «ռազբորկաներ» կամ մասսայական թագադրումներ չիրականացներ: Թեպետ Միռոնն այդպես վարվեց, այդուհանդերձ, Չանտուրյան ասում է, թե այժմ նրա «ձեռքերը կապվել են»:
Ինչ վերաբերում է մնացած «օրենքով գողերին», ովքեր ցանկություն ունեն շփվել Շաքրոյի հետ, ապա վերջինս անձամբ հայտարարել է, որ մոտակա ժամանակներս պատրաստվում է մեծ «սխոդկա» կազմակերպել: Ենթադրվում է, որ մասնակցություն կունենան մի քանի հարյուր «գողեր»: Կալաշովի կարծիքով հանդիպմանը կքննարկվեն ոչ միայն խոշոր կոնֆլիկտները, այլև վերջնական որոշումներ կկայացնեն, որոնք առանձին նամակի տեսքով կուղարկվեն բոլոր կալանավայրեր:
Տարո
«Սխոդկայի» հիմնական թեման պետք է լինի բազմամյա պայքարը Տարիել Օնիանիի (Տարոն ռուսական բանտում պատիժ է կրում), Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկին իտալական բանտում է) և Ասլան Ուսոյանի կլանների միջև: Վարկածներ կան, որ հենց այս պայքարի հետևանքով են Դեդ Հասանն ու Յապոնչիկը սպանվել: Շաքրոյի մոտ կասկած է հարուցել այն, որ միանգամից մի քանի նամակ-խնդրագիր է ստացել՝ ուղարկված ոչ մեծ շրջանակների կողմից՝ կապված Տարոյի և Մերաբի՝ կարգալույծ լինելու հետ: Կալաշովի կարծիքով՝ մեծամասշտաբ «սխոդկայի» ժամանակ պետք է մեկ ընդհանուր որոշում կայացվի Օնիանիի և Ջանգվելաձեի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Որոշման տակ պետք է ստորագրեն ավելի քան 100 «օրենքով գող»: Այս որոշումը, ի տարբերություն նախկինների, այլևս ոչ ոք քրեական աշխարհում կասկածի տակ դնելու իրավունք չի ունենա:
Սրա նկատմամբ կողմնորոշումները Կալաշովին արդեն իսկ հայտնի են: Որոշ տվյալների համաձայն՝ հիմա նա, մեղմ ասած, ծայրահեղ բացասական է արտահայտվում իր նախկին ընկերների՝ Տարոյի և Մերաբի մասին, թեպետ նրանց անմիջապես չի մեղադրում Դեդ Հասանի և Յապոնչիկի սպանությունների մեջ:
Պիչուգա
«Սխոդկայի» ժամանակ կքննարկվի նաև մեկ այլ կոնֆլիկտ՝ առկա Պիչուգայի և Օլեգ Շիշկանովի (Շաշկան) միջև: Լարված հարաբերությունների պատճառը եղել է այն, որ Պիչուգան մի քանի անգամ «սխոդկաներ» է կազմակերպել՝ քննարկման դնելով Էդուարդ Ասատրյանի (Էդիկ Ասատրյան) և Կանստանտին Բորիսովի (Կոստիլ) կարգալույծ անելու թեման: Շիկանովը, ով երկար ժամանակ է՝ գտնվում է նրանց հետ լավ հարաբերությունների մեջ, Պիչուգային խիստ պայմաններ է ներկայացրել: Մինչդեռ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:
Շիշկանով
Վերջերս Պիչուգան իր կոշտ կարծիքն արդեն հայտնել է Շիշկանովի անձի շուրջ: Նրան կշտամբել են հիմանականում այն բանի համար, որ փոխադրումների վրա բավականին մեծ գումար է ծախսում և ներդնում, որոնց մի մասը կարող է լինել «օբշյակային»:
Քանի դեռ իրականացվում են զանգվածային «սխոդկայի» ծրագրերը, Զախարի Կալաշովը իր շրջապատում «կրթական դասընթացներ» է նախաձեռնում: Մասնավորապես նա իր անհանգստությունն է հայտնել, որ նամակ-խնդրագրերում, որոնցով կոչ է արվում այս կամ այն «գողին» «գահընկեց» անել, օգտագործված են վատ բառեր, որոնք ավելի շատ հարիր է գործածել մարմնավաճառների հետ խոսելիս: Շաքրոն բացատրել է, որ տվյալ բառը գործածել կարելի է բացառիկ դեպքերում, երբ «գողի» ճակատագիրն արդեն իսկ որոշված է. նրան պետք է սպանել: Եվ նման հայհոյանքի արժանանալուց հետո նա պետք է կենդանի մնա շատ քիչ ժամանակ: Մյուս բոլոր դեպքերում, նույնիսկ Տարոյի և Մերաբի հարաբերություններում, Կալաշովը կարգադրել է նման որակումներ տալուց խուսափել: