![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/shooting_1.jpg)
Այսօր Նոր Մոսկվայում՝ Խովանի գերեզմանատանը, հայտնաբերել են գործարար Սերգեյ Դադայանի դիակ, հայտնում է Life News-ը: Կայքը տեղեկացնում է, որ նա զոհվել է կրծքին ստացած հրազենային վնասվածքից:
54-ամյա Դադայանի դին հայտնաբերվել է այսօր ցերեկը՝ գերեզմանատան մուտքի մոտ կայանած մեքենայում: Ոստիկանությունը ճշտում է դեպքի մանրամասները, որոնվում են հանցագործության հեղինակները: