Սամվել Ալեքսանյանն այսօր մի քանի ԶԼՄ-ի Փակ շուկայի հետ կապված պարզաբանումներ տվեց՝ նշելով, որ դա անում է վեջին անգամ. “Ասում եմ՝ էլ չհարցնեք: Իրան իրան քանդվել է, որովհետեւ 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել”:
Դիտարկմանը, որ գիշերը տեխնիկա է մտել՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. “Գիշերը տեխնիկա չի մտել: Գիշերը ընդամենը պատին հենվացրել են, որ կարող է վնաս տար, փուլ գար ժողովրդի վրա, ընդամենը ընենց ենք արել, ապահովել ենք, որ ոչ մի բան չլինի”: Թե ինչից է կամարը ինքնուրույն քանդվել՝ նա ասաց, որ հանձնաժողովն իր եզրակացությունը կտա: Հարցին՝ Դուք չէ՞իք քանդի փաստորեն՝ պարոն Ալեքսանյանը վստահեցրեց, որ ոչ. “Ինքը շատ վատն էր, ինքը սենց թե նենց պետք ա քանդվեր, սեյսմիկները տվել էին: Ես խի՞ պիտի չուզեի կամարները պահել”: Հարցին, թե ասում են՝ սուպերմարկետ եք սարքելու՝ պատասխանեց. “Ազիզ ջան, ի՜նչ ասես՝ խոսում են: Պատերի տակ խոսում են: Շուկա է դառնալուե: Հարցերին՝ թե ինչ տեսք է ունենալու, բազմահա՞րկ է լինելու, քառահա՞րկ՝ պարոն Ալեքսանյանը վստահեցրեց, որ սուտ է, լինելու է մ իհարկանի սովորական շուկա:
Aravot.am -ի հարցին՝ Դուք ի սկզբանե գիտեիք, չէ՞, որ դա հին շենք է՝ Ս. Ալեքսանյանը պատասխանեց. “Ես էդ աստիճանի չէի իմանում, որ էդ շենքն այդքան վատ վիճակում է”: Սամվել Ալեքսանյանը խոստացավ, որ շուկայի տեսքն ամբողջությամբ վերականգնելու են, շուկայի որեւէ մասում գրված չի լինելու “Երեւան սիթի”, Երեւան շուկա է լինելու: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այդ շուկայի հիմնական մատակարարը Դո՞ւք եք լինելու եւ նա պատասխանեց. “Ով որ մատակարարում էր այն ժամանակ, իրենք են լինելու: Քանի՞ հոգի մարդ էր էնտեղ կանգնած վաճառող”:
aravot.am