Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է: 1998թ.-ի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն:

Հեռուստատեսության պատմությունը սկսվել է մոտավորապես 80 տարի առաջ: Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին հաջողվել է 1933թ.-ին ստեղծել կատոդային տրուբկա, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր մասն է:

Նրա հայտնագործության շնորհիվ 1936թ.-ից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941թ.-ից նաև ԱՄՆ-ում: Սակայն Եվրոպայում հեռարձակումը լայն տարածում է գտնում միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից:

1956թ.-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո հայկական հեռուստատեսությունը դարձավ մեր կյանքի անբաժանելի ընկերը: Հեռուստատեսությունը, բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց:




Լրահոս