Կայացավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ Պաշտպանի և Ոստիկանապետիհանձնարարականներով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հավաքների անցկացման ընթացքում ոստիկանությանաշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքների ու պարտականությունների, Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափության,և վերը նշված հարցերի համատեքստում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ԵԱՀԿչափորոշիչների հետ կապված հարցեր:
Աշխատանքային խումբը ստեղծվել է մայիսի 30-ին: Աշխատանքային խմբի գործունեության նպատակը,Հավաքների ազատության մասինե ՀՀ օրենքի առանձին դրույթների վերաբերյալ հստակչափորոշիչների համատեղ մշակումն է, որոնց կիրառման արդյունքում կկանխվեն խաղաղ հավաքներիժամանակ մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները:
Աշխատանքային խմբում յուրաքանչյուր գերատեսչությունից ընդգրկված են երեքականներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը Պաշտպանի գրասենյակից ղեկավարում է Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեադատավարական իրավունքների վարչության պետՌուբեն Մարտիրոսյանը, ոստիկանության կողմից՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությանպետ Թաթուլ Պետրոսյանը:




Լրահոս