Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն հայտնել է, որ քննարկման ենթակա չէ այն կարծիքը, ըստ որի՝ «Ոսկե գնդակը» ստանալու է նրա խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուն:
«Կրիշտիանուն երբեք այսքան լավը չի եղել, ինչքան այս տարի: Եթե «Ոսկե գնդակը» նրան չշնորհվի, ապա մեծ ամոթ կլինի:
Կա՞ արդյոք ինչ-որ մեկը, ով կարծում է, թե Ռոնալդուն արժանի չէ «Ոսկե գնդակին», չէ որ այս մրցաշրջանում նա արդեն 23 գոլ է խփել: Այս պահի դրությամբ Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»,- նշել է Պեպեն: