
Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ համակարգչային նոր լսարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ռազմական ինստիտուտում Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները նախ եղել են ռազմաուսումնական հաստատության ամբողջովին նորոգված և նորովի կահավորված փառքի սրահում, այնուհետև մասնակցել են ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած համակարգչային լսարանի հանդիսավոր բացմանը:
Համակարգչային լսարանը կահավորվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից զորամասերում և ռազմաուսումնական հաստատություններում բացված արդեն 8-րդ համակարգչային լսարանը Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի սաներին հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը: Առաջիկայում այն նաև կհարստացվի էլեկտրոնային գրադարանով: