Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ հայերի թվին է պատկանում նաև «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Այսօր Armlur.am-ը կանդրադառնա հենց նրա անցած ուղուն:
Կենսագրությունը: Ծնվել է 1968 թվականին Երևանում` մանկավարժների ընտանիքում: Ռուբեն Վարդանյանը 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
Կարողությունը: Ռուբեն Վարդանյանի կարողությունը հասնում է կես միլիարդի: 2011 թ. Ռուսաստանի Խնայբանկը 1 մլրդ ԱՄՆ դոլարով գնեց «Տրոյկա դիալոգ» ընկերությունը, որի ակտիվների 40%-ը պատկանում էր Ռուբեն Վարդանյանին: Իսկ 2012 թ. «Տրոյկա դիալոգ» բրենդը պատմություն դարձավ՝ վերափոխվելով Sberbank CIB-ի: Ռուբեն Վարդանյանը ներկայումս Sberbank CIB-ի համաղեկավարն է։
Զուտ կապիտալը՝ 0,50 մլրդ ԱՄՆ դոլար (2013 թ. մարտի դրությամբ)
Տարիք՝ 45
Հարստության աղբյուր՝ ներդրումային բանկային գործ
Forbes վարկանիշ
Forbes Ռուսաստան՝ 193-րդ հորիզոնական
Գործունեությունը: «Տրոյկա Դիալոգ»-ը Ռուբեն Վարդանյանի առաջին աշխատավայրն էր, որը և դարձրել է նրան միլիարդատեր: «Տրոյկա դիալոգը» նվաճել է շուրջ վեց տասնյակ մրցանակներ, իսկ Ռ. Վարդանյանն անձամբ արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսի՝ «Ներդրումային բանկատեր-2003» անվանակարգում, «Դարին» ազգային մրցանակի՝ «Բիզնես-ռազմավարություն» անվանակարգում (2004 թ.), «Ernst&Young» միջազգային մրցանակի՝ «Ռուսաստանի 2004թ. ձեռնարկատեր» անվանակարգում, «Արիստոս-2006» մրցանակի՝ «Ռուսաստանյան բիզնեսի զարգացման գործում ունեցած առանձնակի վաստակի համար» անվանակարգում: