Տղամարդը մնացել է փլատակների տակ եվ մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 31-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես ժամը 15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարություն Շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող նախկին Արդարադատության նախարարության շենքի հետնամասում գտնվող կաթսայատանը տեղի է ունեցել փլուզում և փլատակների տակ մարդ կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ջոկատի 4-րդ հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ փոխգնդապետ Գ. Բակունցի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված շինությունում քանդման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում և փլատակների տակ է մնացել 59-ամյա Միշա Խաչատրյանը, ով նշված վայրում զոդման աշխատանքներ էր իրականացնում։
 
 




Լրահոս