Լոնդոնում նոյեմբերի 16-ին ավարտված ATP մրցաշարին ընդհանուր առմամբ այցելել է 263 հազար 560 մարդ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Մրցաշարի 45-ամյա պատմության մեջ սա լավագույն ցուցանիշն էր: 15 խաղերում անշլագ է եղել ( 17 800 վաճառված տոմսեր): Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթող ճանաչվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: