Գիտնականները բացահայտել են դեժավյուի գաղտնիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չեխ գիտնականները մի խումբ բրիտանացի հետազոտողների հետ համատեղ  բացահայտել են դեժավյու երևույթի գաղտնիքը: Հետազոտական աշխատանքներում ներգրավված է եղել 113 մարդ, որոնց ուղեղը կառուցվածքաբանական ուսումնասիրության է ենթարկվել ճառագայթային անդրադարձի  միջոցով: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու ուղեղում նյադային գոյացությունների աշխատանքն ամենաուղիղ կապն ունի դեժավյուի զգացողության առաջացման հետ: Հայտնի է դարձել, որ ուղեղի այդ գոյացություններն ավելի փոքր են այն մարդկանց մոտ, ովքեր հաճախակի են ունենում վերոհիշյալ երեւույթը: Մասնագետները նշել են, որ դեժավյուն լայն տարծված երևույթ է եւ աշխարհի բնակչության մոտ 80%-ի մոտ այն ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս:




Լրահոս