Նոյեմբերի 20-ից 22-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նոյեմբերի 20-ին նախարարը հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին: Գ. Կորնիենկոն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է: Անդրադառնալով բազմաոլորտ համագործակցությանը՝ նա կարևորվել է ԱՊՀ երկրների միջև նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհուրդը:
ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար: Նախարարը ներկայացրել է ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտում մարդու իրավունբների պաշտպանության ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ Մաքսային Միության և Եվրոպական տնտեսական միության անդամակցումը ենթադրում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության առավել ակտիվացում:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ քրեակատարողական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրները, անվտանգության նոր համակարգերի ներդրման, նորմատիվ-տեխնիկական բազայի նորացման, պրոբացիայի ծառայությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կադրերի վերապատրաստման առումով գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական համակարգի ծառայողներին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթելու և վերապատրաստելու ծրագրեր իրականացնելու մասին: Համաձայնություն է ձեռք բերվել նաև համագործակցել քրեակատարողական համակարգի անվտանգության սարքերի ձեռքբերման ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի հրավերով 2015-ի սկզբին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության պատվիրակությունը նախատեսում է փոխադարձ այց իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն: ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով որոշվել է նաև երկու երկրների քրեակատարողական համակարգերի միջև ստորագրել փոխգործակցության հուշագիր: