Ըստ շրջանառվող լուրերի Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ է նշանակվել Ռաֆիկ Զաքարյանը: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ Գագիկ Ավետիսյանին: Գնդապետ Գագիկ Ավետիսյանին տեղափոխել են կադրերի ռեզերվ:
Ռաֆիկ Զաքարյանը՝ 6-րդ վարչության պետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ