Հայ ազգային կոնգրեսին մերժեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սահմանադրական դատարանը (ՍԴ) այսօր մերժեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դիմումը` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։
Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի որոշումը։ Նշենք նաև, որ դիմող կողմի ներկայացուցիչ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի չի մասնակցել որոշման հրապարակմանը։ Նիստին ներկա էր միայն ՀԱԿ փաստաբան Վահե Գրիգորյանը։




Լրահոս