Որքա՞ն է կազմում ՍԴ նորանշանակ անդամի մեկ տարվա եկամուտը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Ալվինա Գյուլումյանի վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 180 հազար եվրո: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նրա՝ որպես ՍԴ անդամ ներկայացրած պաշտոնական հայտարարագրից: Ալվինա Գյուլումյանը մինչ այս 11 տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Հայստանի կողմից նշանակված դատավորը: Այսինքն՝ որպես Եվրոդատարանի դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը ստացել է ամսական 15 հազար եվրո աշխատավարձ: Ի դեպ, ՍԴ նորանշանակ անդամը հայտարարագրել է 150 հազար եվրո դրամական միջոց եւ մեկ մարդատար ավտոմեքենա` «Մերսեդես» մակնիշի: Բացի այդ, ըստ Ալվինա Գյուլումյանի հայտարարագրի, ունի երեք հատ բնակարան, երկու հողամաս եւ մեկ ավտոտնակ: Ի դեպ, բնակարանների եւ հողամասների գտնվելու վայրը եւ մակերեսը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրում նշված չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս