«Փորձաքննությունների ազգային բյուրոն» Երեւանի քաղաքապետարանից պահանջում է իր 29 հազար 400 դրամը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն այս տարվա օգոստոսի 11-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: «Փորձաքննությունների ազգային բյուրոն» պահանջում է՝ քաղաքապետարանին պարտավորեցնել վճարելու իր պարտքը՝ 29 հազար 400 դրամ: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը, որը մեկ նստարանի համար 165 հազար դրամ է վճարում քաղաքային բյուջեից, իսկ աղբամանի համար` 78 հազար դրամ, «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» 29 հազար դրամի վճարումը չի կատարում: Արդյունքում ՊՈԱԿ-ը ստիպված է եղել դիմել դատարան եւ դատական կարգով պահանջել իր գումարը: Այս փաստն այնքան խոսուն է, որ գնահատականներն այլեւս ավելորդ են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս