Որքա՞ն է կազմում Շմայսի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, 2012 թվականին ստանալով պատգամավորական մանդատը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պաշտոնի ստանձնման հայտարարագրում գրառել է մեկական անհատական բնակելի տուն, հողամաս և հողին ամրակացված այլ անշարժ գույք: Փոխարենը՝ «շարժական գույք», «արժեթղթեր», «փոխառություններ» և «դրամական միջոցներ» բաժիններում Մովսիսյանը ոչինչ չի հայտարարագրել: Դատելով հայտարարագրից Շմայսն ապրում է պատգամավորական «չոր-ցամաք» աշխատավարձով: Օրինակ՝ 2013 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա եկամուտը կազմել է 2,9 միլիոն դրամ, որը ստացված է պատգամավորական աշխատավարձից:

Պատգամավորի կինը Նելլի Մովսիսյանը, հայտարարագրել է ընդամենը 880 հազար դրամի եկամուտ ստացված աշխատավարձից: Մամուլում բազմիցս գրվել է, որ Մովսիսյանը խաղատնային բիզնես ունի: 2010 թվականին, երբ խորհրդարանը օրենք ընդունեց խաղատները Ջերմուկում, Ծաղկաձորում և Սևանում կենտրոնացնելու մասին, նա նույնպես ստիպված է եղել իր մի շարք խաղատները Արգավանդի խճուղուց հանել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս