21 նոյեմբերի, 2014 թ., Երևան: Beeline-ը հայտարարում է Արտանիշ համայնքի մշակութային համալիրի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին։
Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են դեռևս սեպտեմբեր ամսին։ Կատարված ներդրումների արդյունքում ամբողջովին վերանորգվել է շենքի տանիքը, իսկ նոր շունչ ստացած համալիրն այժմ պատրաստ է կրկին ծառայելու համայնքի բնակիչներին։
«2014 թվականի ընթացքում Beeline-ն իրականացրել է մի քանի տասնյակ սոցիալական ծրագրեր՝ նպատակ ունենալով օգնել մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։ Մարզերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մենք, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, մեր մասնակցությունն ունենք շրջաններում առկա կրթական, բնապահպանական և սոցիալական խնդիրիների լուծման գործում։ Մեր աջակցությունը լինելու է շարունակական և աշխատելու ենք այնտեղ, որտեղ մեր օգնությունը հատկապես պահանջված է»,- նշեց Հայաստանում Beeline-իԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մշակութային համալիրի շենքը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակներում և հանդիսանում է միակ մշակութային կառույցն ողջ համայնքում։ Համալիրում այս պահին գործում է գրադարան, ակումբ և միջոցառումների համար նախատեսված դահլիճ։
Նշենք, որ ավելի վաղ Beeline–ն Արտանիշ համայնքի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար ուսուցողական շրջայց է կազմակերպել դեպի Beeline կապի թանգարան, հաճախորդների սպասարկման ծառայություն և տեխնիկական ստորաբաժանումներ։