Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վթարի է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Այդ մասին հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը: Ճանապարհային վթարի հետևանքով տուժել է երկու մարդ, ովքեր հանդիսանում են վարչապետին ուղեկցող անձնակազմի անդամ:
Տուժածներին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել Դավութօղլուի բժշկական ծառայության կողմից, այնուհետև նրանք հոսպիտալացվել են Բաղդադի Իբն-Սինա հիվանդանոցում:
Պատահարը տեղի է ունեցել վարչապետին ուղեկցող վարորդի մեղքով, ով կորցրել էր ղեկի կառավարումը: