ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր նոր «Կրեմլից հետո» գրքի շնորհանդեսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է իր հետ, հաղորդում է Дождь հեռուստաալիքը:
«Նա սկսում է նույն հիվանդությամբ տառապել, ինչ որ ես՝ ինքնավստահությամբ: Համարում է իրեն Աստծո տեղակալը», – հայտարարել է Գորբաչովը՝ ի պատասխան ռուսաստանյան նախագահի մասին հարցերից մեկին: