Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմում հոգևոր սպասավորությունից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում: Հոգեշնորհ Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը, ազատվելով Քահանայից պատրաստման լսարանում ստանձնած իր պարտականություններից, նշանակվել է Բանակի հոգևոր առաջնորդության կառույցի մեջ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հոգևոր սպասավորության պատասխանատու:
Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում, Արժանապատիվ Տ. Խաչեր քահանա Հարությունյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը` Ուկրաինայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Տարոն քահանա Հունանյանը` Գեղարքունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը` Բուլղարիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Կորյուն քահանա Մաթևոսյանը` Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը` Իրաքի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Տաճատ քահանա Ինջիղուլյանը` Արմավիրի թեմում, Արժանապատիվ Տ. Ղազար քահանա Թորոսյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա Սարգսյանը` Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թոփաշյանը` Վիրահայոց թեմում և Արժանապատիվ Տ. Սմբատ քահանա Աբրահամյանը` Տավուշի թեմում: