![](https://armlur.am/wp-content/uploads/2012/05/31//26564.jpg)
60 բրիտանացի դժգոհություն է արտահայտել Channel 4 հեռուստաալիքով ցուցադրված տեսանյութի առնչությամբ. որտեղ ֆերմերները սպանում են նորածին արու հորթուկներին: Հանաձայն տեղեկատվության` տարեկան 90 հազար հորթ են ոչնչացնում միայն այն բանի համար, որ արու են եւ շուկայում պահանջարկ չունեն, քանի որ կաթնատու չեն: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ֆերմերը մոտենում նորածին հորթերին եւ մեկը մյուսի հետեւից, ատրճանակը նրանց գլխին ուղղելով, սպանդ իրականացնում: Հաջորդ օրը հեռուստաալիքը բազմաթիվ բողոքներ է ստացել: Նրանցից շատերը խոստավանել են, որ երեւույթն այնքան սրտակեղեք է եղել, որ իրենք ստիպված են եղել անջատել հեռուստացույցները: