
Վրաստանը չի կարող միայնակ կանխել Ռուսաստանի և Աբխազիայի միջև պայմանագրի կնքմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան, տեղեկացնում է Тренд գործակալությունը: Նրա խոսքով, Ռուսաստանի դեմ միակ զենքը «միջազգային արդարությունն» է՝ գործընկեր ժողովրդավար երկրների և միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
«Մենք նրանց հետ անընդհատ երկխոսության մեջ ենք և խնդրում ենք բոլոր լծակներն օգտագործել՝ նման ագրեսիվ գործողություններից Ռուսաստանին հետ պահելու նպատակով: Մենք ուժ չունենք Ռուսաստանին ինքնուրույն հակազդելու, սակայն ջանք չենք խնայում՝ միջազգային հանրությանը մոբիլիզացնելու համար», – ասել է նա:
Միրաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելուն:
Փոխնախարարի խոսքով, Ռուսաստանի կողմից Աբխազիային առաջարկված պայմանագիրը ևս մեկ քայլ է՝ Վրաստանի տարածքն առգրավելու ուղղությամբ: