Դավի՛թ, կոչ եմ անում դուրս գաս հացադուլից. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես շատ հպարտ եմ Դավիթ Սանասարյանով, ով այսօր հացադուլի մեջ է: Կոչ եմ անում նրան դուրս գալ հացադուլից` իր առողջությանը վնաս չտալով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դավի՛թ, խնդրում եմ, որ դուրս գաս հացադուլից: Ադրբեջանը պետք է դատապարտվի իր այդ տմարդի քայլի համար, որևէ պատճառ չկա, որ հայոց Արցախի ուղղաթիռը թշնամու դիրքերից խոցվեր, ու սրա համար պետք է պատասխան պահանջվի Արցախի ու ՀՀ-ի կողմից: Հայկական ուղղաթիռը խոցվեց Ադրբեջանի թշնամի պետության կողմից ռուսական հրթիռով», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որն Դավիթ Սանասարյանը մի քանի օր է՝ ինչ հացադուլ է սկսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև:




Լրահոս