Ջո Բայդենն Ուկրաինայում բանակցում է նախագահի և վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում տեղի են ունենում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի բանակցություններն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Սպասվում է, որ դրանց ավարտին կհայտարարվի Ուկրաինային տրվող ամերիկյան ռազմական օգնության ավելացման մասին:

Խոսքն առաջին հերթին ոչ մահաբեր զինամթերքի, մասնավորապես ՝ զինվորական ջիփերի մասին է:

Սա ընթացիկ տարում Ջո Բայդենի երրորդ այցն է Ուկրաինա: Այս անգամ այն կապված է Եվրամայդանի տարելիցի հետ: Մեկ տարի առաջ Կիևում սկսվեցին բողոքի ակցիաներ, որոնք երեք ամիս անց՝ անդադար ցույցերի և իրավապահների հետ բախումներից հետո բերեցին իշխանափոխության:

Այցից առաջ Բայդենն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից, և Վաշինգտոնը պատրաստ է այդ հարցում օգնել Կիևին:




Լրահոս