Օբամայի շնորհիվ 5 մլն ապօրինի ներգաղթյալներ կմնան ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներգաղթյալների վերաբերյալ ամերիկյան համակարգի փոփոխության շնորհիվ գրեթե 5 մլն ներգաղթյալներ, որոնք ապօրինաբար բնակվում են ԱՄՆ-ում, կարող են խուսափել արտաքսումից, տեղեկացնում է BBC-ին:

Նախագահ Բարաք Օբաման նման փոփոխություններ է կատարել առանց Կոնգրեսի համաձայնությունը ստանալու:

Ինչպես նա հայտարարել է իր հեռուստաելույթում, 200 տարի Ամերիկան ահռելի առավելություն է ունեցել աշխարհի այլ երկրների նկատմամբ՝ իր երկիր ժամանած մարդկանց նկատմամբ իր բաց լինելու շնորհիվ:

ԱՄՆ նախագահի խոսքով, դա հնարավորություն է ստեղծել պահպանել երկրում գործարարության ոգին, երկիրը դարձնել է երիտասարդ և ավյունով լի: «Սակայն այսօր մեր իմիգրացիոն համակարգը չի աշխատում, և դա բոլորը գիտեն», – հայտարարել է Օբաման:




Լրահոս