Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2012-ի մայիսին 2011-ի մայիսի համեմատ արձանագրվել է 20.2%, իսկ 2012թ. ապրիլի համեմատ`15.5% գնանկում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նվազումը հիմնականում պայմանավորվել է վարունգի`61.4%, խառը կանաչեղենի`47.0%, կաղամբի` 23.7%, կանաչ սոխի` 20.3% գնանկումով:
Հանրապետության դիտարկված քաղաքներում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի գները նվազել են 29.4-9.2%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 13%-ով:
Նշենք, որ երեւանյան շուկաներում այսօր կարտոֆիլը վաճառվում է միջինը կգ-ը 300 դրամով, վարունգը` 150 դրամով, սոխը` 300 դրամով, կաղամբը` 100 դրամով: Կանաչեղենի 1 կապուկի գները տատանվում են 20-100 դրամի սահմաններում: