Մեքսիկայում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայում ոստիկանությունը երկրի մայրաքաղաք Մեխիկոյի գլխավոր հրապարակից դուրս է մղել հազարավոր ցուցարարների, որոնք պահանջում էին գտնել սեպտեմբերին անհետացած ուսանողներին և պատժել նրանց առևանգողներին:
Իշխանությունները սկսել են ուժ կիրառել այն բանից հետո, երբ մի քանի հարյուր դիմակավոր ցուցարարներ բախումներ են հրահրել ոստիկանության հետ նախագահական նստավայրի պատերի տակ: Տուժածների մասին չի հաղորդվում. տեղեկացնում է BBC-ն:

Ավելի վաղ ոստիկանները ցրել են ցուցարարների խումբը, որը փորձում էր արգելափակել Մեխիկոյի օդանավակայան տանող ճանապարհը: Ցուցարարները միացել են ուսանողների ընտանիքներին, որոնք փողոց էին դուրս եկել կորած մարդկանց լուսանկարները պատկերող պաստառներով:

Այս տարվա սեպտեմբերի 26-ին Մեխիկոյից 200 կմ հեռու գտնվող Իգուալա քաղաքում ոստիկանության հետ բախումներից հետո ահետացել էր 43 ուսանող: Վկաների խոսքով՝ նրանց տարել էին ոստիկանության մեքենաներով: Դրանից հետո նրանք բոլորը անհետ կորած են համարովում:




Լրահոս