Նոյեմբերի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.20-ին, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Աբրահամ Ք.-ին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ին, թիվ 56 երթուղային միկրոավտոբուսի սրահում Աբրահամ Ք.-ն 1990 թ. ծնված Լուսինե Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: