
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հինգերորդ գումարման ԱԺ-ում կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Աղվան Վարդանյանը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նա բեղմնավոր աշխատանք մաղթեց ՀՅԴ-ականներին ու նկատեց. “Բեղմնավոր աշխատանք, բայց ոչ թե, որ քվեարկությանը չմասնակցեն”: Նշենք, որ ՀՅԴ-ն այսօր բոյկոտեց ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունները: