Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ քրայմ» գործակալությանը, անցած շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվա-Սիթի» համալիրում ևս մեկ բախում է տեղի ունեցել 21-ամյա «օրենքով գող» Ռևազ Ուբիլավայի մասնակցությամբ, ով ավելի հայտնի է որպես Ռեզիկո Դժվարսկի: Այս անգամ երիտասար «գողի» դեմ է դուրս եկել ոչ թե «գաղափարական հակառակորդը», այլ հենց իր շրջապատի ներկայացուցիչը՝ 43-մյա Թենգո Կորսագիան:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հոկտեմբերի վերջին հարձակում էին գործել 21-ամյա «օրենքով գող» Ռևազ Ուբիլավայի վրա, ով ավելի հայտնի է որպես Ռևազ Դժվարսկի:
Երբ Ռեզիկոն հանդիպել է Կորսագիայի հետ, Բեսոն Թենգոյի կողքին չի եղել: Ինքը՝ Ռեզիկոն, Մոսկվայում տեղաշարժվում է Դաթո Ջանգիձեի և Արտյոմ Սարատովսկու ուղեկցությամբ: Թեթև լեզվակռվից հետո կողմերն անցել են ծեծկռտուքի: Այն հարցին, թե ինչու է «գող» Թենգոն պաշտպանում Ռեզիկոյին վիրավորած «ոչ գող» Բեսոյի շահերը, Կորսագիան պատասխանել է, որ Ռևազն իրեն «ճիշտ չի պահում»:
Այն մասին, թե որ կողմն է հաղթել, կարծիքները կիսվել են: Ի վերջո, Թուրքիայից զանգահարել է Մերաբ Բախիան, և երկուսին էլ կանչել իր մոտ՝ պարզաբանումներ ստանալու: Հաշվի առնելով, որ Կորսագիայի բերված փաստարկները, թե ինչու էր նա պաշտպանում Բեսոյի շահերը, համոզիչ չեն թվացել, Բախիան իր «սանիկին» թույլ չի տա նեղացնել, սակայն Կորսագիի հետ նույնպես կգերադասի հարցը «խաղաղ ճանապարհով» լուծել, կարծիք է հայտնում պարբերականը: