Ամերիկյան Տեխաս նահանգում 41-ամյա Քեյթ Հայսը ծննդաբերելուց հետո զրկվել է 4 վերջույթներից, հայտնում է Life News-ը: Հղիության ընթացքում Vanderbilt University Medical Center կլինիկայի բժիշկները կնոջ մոտ հայտնաբերել են արագ տեմպերով զարգացող մեռուկացման մկանախրձի բորբոքում եւ նրան զգուշացրել են, որ ծննդաբերելը նրան հակացուցաված է, բայց վերջինս գնացել է ռիսկի եւ զրկվել վերջույթների: Նա լույս աշխարհ է բերել առողջ դուստր ու անվանակոչել Արիել: Սակայն ծննդաբերությունից 2 օր անց բժիշկները ստիպված են եղել վիրահատել նրան ու անդամահատել ձեռքերը: Սակայն սա դեռ վերջը չէր. ծննդաբերությունից մեկ շաբաթ անց հեռացվել են նրա ոտքերը:
Բացի այդ, հեռացվել են նաեւ որոշ ներքին օրգաններ: