Բաքուն դեմ է ֆրանսիական քաղաքի բարեկամությանը Ստեփանակերտի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի միջև բարեկամության հաստատման մասին համաձայնագի կնքման կապակցությամբ:

Գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Հիմքեթ Հաջիևն այդ համաձայնագիրը գնահատել է իբրև «Ֆրանսիայում բնակվող բազմահազարանոց հայկական սփյուռքի ազդեցության արդյունք», տեղեկացնում է Интерфакс-ը:

ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի միջև բարեկամության մասին հռչակագիրը ստորագրվել է նոյեմբերի 19-ին՝ ԼՂՀ մշակույթի նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում:




Լրահոս