ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սարդարապատում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այնտեղ կայացած տոնակատարության ժամանակ Չինաստանից ժամանած լրագրողը փորձել է լուսանկարել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Սակայն Սարգսյանի թիկնազորը ֆոտոլրագրողին արգելել է լուսանկարել: Երբ չինացի լրագրողը փորձել է պարզել պատճառը, վերջինիս ասել են. «Ընկե՛ր, չի թույլատրվում ու վերջ»: Միջադեպին խառնվել են նաեւ Սերժ Սարգսյանի լրատվության բաժնի աշխատակիցները: Լրագրողը նշել է, որ բավականին կարեւոր լրատվական գործակալություն է ներկայացնում՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ինչո՞ւ եք արգելում, հաց է ուտում իր հայրենակիցների հետ, դա բնական է, նրա մարդկային կերպարն է, իմ երկրում դա արգելված չէ լուսանկարել: Ընդհակառակը, նախագահն ուրախ կլինի, որ իրեն այդ պահին լուսանկարեն»,-վրդովված նշել է լրագրողը: Սակայն մինչեւ վերջ նրան համառորեն արգելել են լուսանկարել Սերժ Սարգսյանին:




Լրահոս