Շտապ. ինչ էին անում Մարտի 1-ի զոհերի հարազատները Գլխավոր դատախազությունում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներն այսօր ժամը 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ  հանդիպել են ծնողների հետ: Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:

Armlur.am-ին հաջողվեց հանդիպումից անմիջապես հետո Գլխավոր դատախազության դիմաց զրուցել Մարտի 1-ի զոհերի հարազատներից մի քանիսի հետ: Գոռ Քլոյանի մայրիկը` Ազատուհի Քլոյանը, հայտնեց, որ արդեն երկրորդ անգամ է, որ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռությամբ իրենք հանդիպում են ունենում: Վերջինս չցանկացավ հանդիպումից մանրամասներ նշել.

«Չեմ ցանկանում խոսել, բայց սպասելիքներ ունեմ մեր հանդիպումներից»:

Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը, Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասելիքներ չունի հանդիպումից ՝ չցանկանալով մանրամասներ ներկայացնել: Նա հեռացավ: Նշենք, որ Մարտի 1-ի զոհերի մյուս հարազատները շտապ հեռացան՝ չցանկանալով որևէ բան հայտնել:

Մեզ հասած տեղեկություններով, Գլխավոր դատախազությունը հանդիպման հրավեր ուղարկել էր բոլոր զոհերի հարազատներին, սակայն հանդիպմանը ներկայացել էին նրանցից միայն 5-ը` Հովհաննես Հովհաննիսյանի կինը, Գոռ Քլոյանի մայրը, Արմեն Ֆարմանյանի հայրը, Սամվել Հարությունյանի և Դավիթ Պետրոսյանի հարազատները: Մյուսներն ինչ-ինչ պատճառներով չէին ներկայացել հանդիպմանը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս