ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտի մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին հանդիսավոր նիստը: Կոնգրեսի անդամ 7 պատգամավորները չեն մասնակցի նիստին, որին ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ հավանական է, որ Հայ ազգային կոնգրեսը չմասնակցի նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորական մանդատները հանձնելու հանդիսավոր արարողությանը: Սակայն Կոնգրեսում պաշտոնապես ասում են, թե այս հարցում դեռ չկա կոնկրետ որոշում: «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս հարցը դեռ պետք է քննարկեն:




Լրահոս