Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Մորդովիայի» հետ խաղին կարող են մասնակցել նաև այն ֆուտբոլիստները, ովքեր մինչ այդ պահեստայինների նստարանին էին: Չեմ կարող ասել՝ մեկնարկային կազմում կլինի Մովսիսյանը, թե Ձյուբան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ֆուտբոլիստներն ինչպես իրենց կդրսևորեն մարզումների ընթացքում: Լավ է, որ ապաքինվում են վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Հատկապես կարևոր է Յուրա Մովսիսյանի վերադարձը»,- նշել է Յակինը:
Նշենք, որ «Մորդովիա»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա կիրակի: