Համաներում Վրաստանում՝ կրոնական տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 121 կալանավորի: Այդ մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կալանավորներին ներում շնորհելու հարցերով պետական կոմիտեի նախագահ Զվիադ Կորիձեն:

Նրա խոսքով՝ 93 կալանավոր արդեն այսօր ազատ կարձակվի, իսկ մնացածի դեպքում կկրճատվի կալանքի ժամկետը. տեղեկացնում է Интерфакс-ը:

Համաներումը հայտարարվել է նոյեմբերի 23-ին նշվող Գեորգի Հաղթանակակրի կրոնականն տոնի կապակցությամբ:




Լրահոս