ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Երեկ «Նախիջեւան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը կազմակերպել էր երթ՝ դեպի ՄԱԿ գրասենյակ: Երթի նպատակն էր հայտնել բողոք ու անհամաձայնություն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաեւ մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Երթի մասնակիցները նաեւ նպատակ ունեին եւս մեկ անգամ հիշեցնել, որ Նախիջեւանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ այժմ ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ:

 

 

 

ՀԱՐՑ. Ինձ տրամադրված վկայականում նշված է այն ազգանունը, որը կրել եմ մինչ ամուսնությունս: Դրանից հետո ազգանունս փոխել եմ եւ հիմա կրում եմ ամուսնուս ազգանունը: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ փոփոխել ազգանունս նաև վկայականում: Եթե այո, ապա դրա համար այնքան պետք է վճարել, որքան նոր վկայական ստանալու համա՞ր:

Լիլիթ Մանուկյան (31 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել կադաստր, որտեղ ներկայացված փաստաթղթերի հիման վրա վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում՝ կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում, վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այս դեպքը, կարծես, բացառություն է, եւ ահռելի գումարներ վատնելու անհրաժեշտություն բոլորովին չկա: Փոխարենը 2000 դրամով կարելի է ստանալ փոփոխված վկայական, եթե, իհարկե, այն տրամադրված է 2012թ. հունվարի 1-ին:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, պարտադիր կուտակային բաղադրիչին արդյոք ժամկետային զինծառայողները, ուսանողները եւ դեկրետային արձակուրդի մեջ գտնվող կանայք մասնակցելու են, թե ոչ: 

Նաիրա Բադալյան (29 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են հանդիսանում վարձու աշխատողները, նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը: Կենսաթոշակային այս բաղադրիչի առանձնահատկություններից մեկն այն է, որ անհատական կենսաթոշակային հատկացումները կատարվում են մասնակցի բազային եկամտից: Սա նշանակում է, որ կյանքի բոլոր այն ժամանակահատվածներում, երբ մասնակիցը չի ստանում բազային եկամուտ, չի կատարում նաեւ պարտադիր կուտակային վճարներ: Մասնակցի կյանքում այդպիսի ժամանակահատվածներ են գործազրկության, ուսումնառության, պարտադիր զինվորական ծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի եւ այլն ժամանակահատվածները: Եթե պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման պահին 1974թ. հուվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացին համարվում է գործազուրկ, ուսանող է, գտնվում է պարտադիր ժամկետային զինծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի մեջ, ապա այդ փուլում համարվում է պարտադիր բաղադրիչի «պասիվ մասնակից»: Սա նշանակում է` այն պահին, որ պահին քաղաքացին սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր եւ ստանալ բազային եկամուտ, այդ պահից սկսած էլ կկատարի պարտադիր կուտակային վճարներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված պատասխանին, զարմանալի չէր լինի, եթե մեր երկրում պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցեին նաեւ հասարակության այս խավի անձինք:

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ մեքենա, որի գույքահարկը վճարվել է մինչեւ 2008 թվականը: Հետո երկրից դուրս ենք եկել եւ այդ ընթացքում մեքենաս գտնվել է անսարք վիճակում ու չի օգտագործվել: Ուզում եմ իմանալ` հիմա ես գույքահարկը պետք է վճարեմ բոլոր անցած տարիների համա՞ր, թե՞ որոշ տարիների համար բացառություններ կլինեն: 

Գագիկ Պողոսյան (49 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը uեփականության իրավունքով նույն oրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող oբյեկտ համարվող գույքի համար նույն oրենքով uահմանված կարգով եւ չափով համապատաuխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեuական գործունեության արդյունքներից, իսկ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 23.06.2003թ. «Գույքահարիկի հաշվարկման եւ վճարման կարգի մասին» 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մաuին» հրահանգի 1-ին կետի համաձայն` անկախ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի շահագործման հանգամանքից եւ տեխնիկական վիճակից` մինչեւ ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է oրենքով uահմանված չափով եւ ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:
Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայ՝ հարկային արտոնությունները uահմանվում են oրենքով, եթե առանձին հարկատեuակների մաuին oրենքներով այլ բան նախատեuված չէ:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ առկա կարգը դժգոհություն առաջացնի, ունենք այն, ինչ ունենք: Պատասխանից պարզ է դառնում, որ եթե վարորդը ժամանակին իր մեքենան գրանցումից չի հանել, ապա պարտավոր է վճարել անցած բոլոր տարիների գույքահարկը:




Լրահոս