Մայիսի 3-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին Գորիսի բնակիչ 39-ամյա Վարդան Բարսեղյանը, վարելով «Մերսեդես Բենց Ջի 500» մակնիշի 77 NL 077 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Գորիսի բնակիչ 29-ամյա Էդգար Նիկողոսյանի վարած «ՎԱԶ 21 074» մակնիշի 08 ՏՏ 677 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո «Մերսեդես Բենց Ջի 500»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու հայտնվել ձորակում: Վթարի արդյունքում տուժածներ չկան, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Թեեւ խոսակցություններն էին տարածվել, թե «Մերսեդես»-ի վարորդը եղել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կնոջ եղբայրը, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մեքենայի ղեկին եղել է մարզպետի անչափահաս տղան՝ 17-ամյա Տիգրան Խաչատրյանը: Ըստ նույն աղբյուրների՝ վթարված մեքենան ձեռք էր բերվել մեկ շաբաթ առաջ:
ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ