ԱՄՆ-ում թռչող սքեյթբորդ է հայտնվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում հայտնի սքեյթբորդիստ Թոնի Հուոքը և լրագրող Դեյվ Քերնին փորձարկում են «Հետ դեպի ապագան» ֆիլմի թռչող տախտակի նմանակը:

Փորձը ցույց է տալիս, որ թռչող տախտակի վրա ընթանալը շատ է տարբերվում սովորական սքեյթբորդին տիրապետելու տեխնիկայից: Թռչող տախտակի վրա շատ դժվար է պահպանել հավասարակշռւթյունը:

Սքեյթբորդը գետնի վրա սավառնում է մագնիսական լևիտացիայի տեխնոլոգիայի շնորհիվ: Այն կարող է թռչել միայն ալյումինե կամ պղնձյա ծածկի վրայով: Մարտկոցը բավականացնում է միայն 7 րոպե:

Թռչող տախտակի Hendo նախագիծը մշակել է ամերիկյան Arx Pax ընկերությունը:




Լրահոս