Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանները ձերբակալել են աշխարհում ամենատխուր հանցագործին: 33-ամյա Գաբրիել Հարիսը` Մյու-Սմիրնա-Բիչ քաղաքից, ընդամենը ցանկանում էր ուտելիք գնել գիշերվա ժամը 3-ին, երբ խորտկարանն արդեն փակ էր: Հուսահատության հասած տղամարդը ծեծկռտուք է սարքել իրավապահների հետ. տեղեկացնում է Metro-ն:
Գաբրիել Հարիսն ու նրա ընկերուհին ուշ գիշերը հեծանիվներով մոտեցել են Taco Bell խորտկարանին և փորձել ուտելիք պատվիրել: Հաստատության՝ տուն շտապող աշխատակիցները ուշացած հաճախորդներին խորհուրդ են տվել առավոտյան գալ: Սակայն հարբած տղամարդը շարունակել է պնդել, որ իրեն ուտելիք տան:
Արագ սննդի օբյեկտի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Առավոտյան դեռևս քաղցած տղամարդուն տեղափոխել են հարևան քաղաքում գտնվող բանտ: Նրան ազատ են արձակել որոշ ժամանակ անց՝ 1000 դոլար գրավի դիմաց: Ոստիկանությունում արված տխուր Հարիսի լուսանկարն այնքան տպավորիչ է եղել, որ այն արտատպել են ախարհի բազմաթիվ լրատվամիջոցներ: