Վեսթմինստերյան պալատը, որտեղ նիստեր է անցկացնում բրիտանական խորհրդարանը, աստիճանաբար փլուզվում է և շտապ վերանորոգման կարիք ունի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, շենքի վերանորոգման համար անհրաժեշտ կլինի 4,7 մլրդ դոլար:
Խորհրդարանի շենքը մի քանի անգամ հրդեհի և ջրհեղեղի զոհ է դարձել: Դրա ճակատային մասը վթարային վիճակում է, իսկ շենքի ենթակառուցվածքները չեն վերանորոգվել 1950-ականներից: Վերանորոգման մասին որոշում դեռ չի կայացվել, սակայն նման գործընթաց սկսելու պարագայում պատգամավորներին շենքից «կարտաքսեն» 5 տարով: