ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՕԵԿ-ի բոլոր 170 հազար անդամները հոգով ու մտքով ՕԵԿ-ականներ են»:

Իշխան Խաչատրյան aravot.am

Աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախը: Մի կողմից Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, թե ՕԵԿ-ին դավաճանածները մեծամասնություն են կազմում, ու լուծարում է կուսակցությունը, մյուս կողմից ՕԵԿ-ական պատգամավորը խոսքեր չի խնայում իրենց քվե տվածներին ու չտվածներին գովելու համար: Նշվածների կեսից ավելին հաստատ մաքուր հոգով ու ազնիվ մտքով չեն մինչեւ հիմա անդամակցել «Օրինաց երկիր» կուսակցությանը: Այնպես որ, նշված 170 հազարը կա՛մ իրենց հոգին ու միտքը պետք է մաքրեն, կա՛մ էլ մեկընդմիշտ լքեն ՕԵԿ-ի շարքերը: Իսկ նույն տրամաբանությամբ եթե շարունակենք, ապա ստացվում է, որ նույնքան «մաքուր հոգով ու ազնիվ մտքով» պատգամավոր էլ Իշխան Խաչատրյանը կլինի:




Լրահոս