![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/1d2407ec2be2f551a7dcf67cb9f86793.jpg)
Ինչպես տեղեկացնում է CBS հեռուստաալիքը, Սպիտակ տան ցանկապատի մոտ կասկածելի կնոջ են նկատել: Նրա գոտկատեղին ամրացված պատյանում ատրճանակ է հայտնաբերվել:
Կնոջն անմիջապես ձերբակալել են. նրա անունը, քննության գաղտնիությունից ելնելով, չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ նա Միչիգան նահանգի բնակիչ է: Ներկայումս գաղտնի ծառայության աշխատակիցները հարցաքննում են կասկածյալին:
Ինչպես նշում է lifenews.ru-ն, սա երկու օրվա ընթացքում Սպիտակ տուն ներխուժելու արդեն երկրորդ փորձն է: Նախօրեին նման փորձ էր ձեռնարկել 41-ամյա մի տղամարդ` Այովա նահանգից: