ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգն առանց պետականության ազգ չէ»:

Պարույր Հայրիկյան aysor.am

Դեռ լավ է, որ հայ ժողովուրդը 5 հազար տարի գոյություն ունի: Պատմական էքսկուրսների սիրահար Պարույր Հայրիկյանը պետք է որ լավ հիշեր, որ հայերս պետականություն ավելի շատ չենք ունեցել, բայց որպես ազգ՝ մնացել ու 21-րդ դար ենք հասել: Ինչ խոսք, հանուն պետականության, բացի ազգից, ամեն ինչ արժե զոհել, բայց ազգին ազգ համարել միայն պետականություն ունենալու համար՝ սխալ է: Վերջիվերջո, պետության վերնախավը, սրանով հանդերձ, այնպես է արժեզրկել պետականության գաղափարը, որ դրա արժեքային ընկալումն է անգամ խեղաթյուրվել: Ուստի ազգը քանի դեռ կա՝ ուրեմն կա, իսկ պետականություն ունենալը խիստ ցանկալի է: 




Լրահոս