Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրաժարվել է պատգամավորական մանդատից. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նա արդեն համապատասխան դիմում է ներկայացրել Ուկրաինայի ԿԸՀ:
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ մնալու եմ մայրաքաղաքի քաղաքագլուխը, կպաշտպանեմ Կիևի բնակիչների շահերը, ովքեր փոփոխություններ են ակնկալում», – հայտարարել է Կլիչկոն: Նա պարզաբանել է, որ գլխավորելով ընտրացուցակը՝ կատարել է իր պարտավորությունը և խորհրդարան անցկացրել իր կուսակիցներին: