Որքան է Հայաստանում կազմել միջին աշխատավարձը հոկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները հոկտեմբեր ամսվա համար: Ներկայացված է նաև Հայաստանում առկա միջին ամսական անվանական աշխատավարձի չափը:

Ըստ այդ ցուցանիշների՝ 2014-ի հունվար-հոկտեմբեր արդյունքներով` միջին աշխատավարձը կազմել է 166 հազար 300 դրամ: Միայն հոկտեմբեր ամսվա համար ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ աշխատավարձը կազմել է 173. 552  հազար դրամ: Ընդ որում, պետական սեկտորի համար այն կազմել է 154.859 դրամ, իսկ ոչ պետական սեկտորի համար՝ 199.256 հազար դրամ:

Ներկայացնենք նաև միջին ամսական աշխատավարձն ըստ ամիսների.

Հուլիս` 179 889 դրամ

Պետական` 162.434

Ոչ պետական` 204 037 դրամ

Օգոստոս` 170 970 դրամ

Պետական` 152 885 դրամ

Ոչ պետական` 195 754 դրամ

Սեպտեմբեր` 172 347 դրամ

Պետական` 152 932 դրամ

Ոչ պետական` 199 059 դրամ

Հոկտեմբեր` 173 552 դրամ

Պետական` 154 869 դրամ

Ոչ պետական` 199 256 դրամ




Լրահոս