![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//26595.jpg)
Երեկ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին ոստիկանության մայորը «Մերսեդես» մակնիշի 45 DO 444 համարանիշի ավտոմեքենայով երթեւեկել է առանց ամրագոտու: Ավելին, նրա մեքենայի դիմապակու վրայից բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը: Մինչդեռ ճանապարհային ոստիկանները, «կեղեքելով» շարքային վարորդներին, ստիպում են ԱՊՊԱ կտրոն փակցնել: Իսկ թե ինչու այս ոստիկանը չի ենթարկվում օրենքին, դժվար չէ կռահել. նա աշխատում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում, եւ գուցե դա է պատճառը, որ ՃՈ տեսուչները վարչական տույժի չեն ենթարկում նրան: